Ավագանին կողմ կքվեարկի քաղաքապետի հրաժարականին

Ավագանին կողմ կքվեարկի քաղաքապետի հրաժարականին
Հուլիսի 2-ին Հրազդանի քաղաքապետարանում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստ․ օրակարգում քաղաքապետի հրաժարականն է:



Ավագանու անդամները չեն ըմբոստանա եւ կողմ կքվեարկեն հրաժարականի որոշմանը: Ավագանու անդամ Վիգեն Գրիգորյանը ասաց, որ կողմ քվեարկի քաղաքապետի ներկայացրած հրաժարականին. «Ինչպես մյուս որոշումները, այս անգամ ես նույնպես կողմ են քվեարկելու»:



Ավագանու մի քանի անդամներ եւս կողմ կքվեարկեն: Նրանցից Սասուն Լեւոնյանը, ով քաղաքապետի մտերիմներից է, մեր այն հարցին՝ կո՞ղմ կքվեարկի քաղաքապետի հրաժարականին, դժվարացավ պատասխանել. «Թող գա այդ օրը, կորոշեմ, չեմ կարող ասել»:



Նախքան հրաժարական տալը, քաղաքապետ Արամ Դանիելյանը նեղ շրջապատում ասել է, որ էլ չի ուզում պաշտոնավարի. «Կգնամ, թող քաղաքը իմ պատճառով չտուժի»,-ասաց զրուցակիցս, ապա հավելեց, որ քաղաքապետի ղեկավարած 16 տարիների ընթացքում քաղաքը արդեն տուժել է: