Հայտնի է 2019-ի Եվրատեսիլի անցկացման քաղաքը

Հայտնի է 2019-ի Եվրատեսիլի անցկացման քաղաքը
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ «Եվրատեսիլ-2019» համաեվրոպական երգի մրցույթ-փառատոնը կանցկացվի ամենայն հավանականությամբ Թել-Ավիվում, քանի որ հենց այդտեղ է գտնվում այն միակ հարթակը, որը քիչ թե շատ համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։ Այս մասին հայտնում է Mignews.com-ը։



Նշենք, որ ավելի վաղ իսրայելական իշխանությունները հայտարարել էին, թե այն տեղի կունենա Երուսաղեմում, սակայն պարզ էր դարձել, որ Երուսաղեմը նման մակարդակի միջոցառման համար հարմարություններ չի կարող ապահովել։ Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ «Եվրատեսիլ-2019»-ի կազմակերպման վրա կծախսեն ամենայն հավանականությամբ 16-21 միլիոն ԱՄՆ դոլար։ Նշենք, որ այս տարվա մրցույթում հաղթել էր Իսրայելը ներկայացնող Նետա Բարզիլայն իր Toy երգով։