ԱՄՆ-ն ճնշում է Դանիային

ԱՄՆ-ն ճնշում է Դանիային
Դանիայի իշխանությունները ներկայումս գտնվում են Միացյալ Նահանգների բավականին կոշտ ճնշման տակ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի պատճառով։ Այս մասին հայտնում է [«Известия»](https://iz.ru/758370/ekaterina-postnikova-irena-shekoian/daniia-zatianula-s-otvetom)-ն։ Հրապարակման մեջ նշվում է, որ ներկայումս դանիական իշխանությունները նույնիսկ օրենսդրական փոփոխություններ են կատարում, որպեսզի կարողանան մերժել իրենց տարածքային ջրերում գազամուղի շինարարության արտոնության տրամադրման հայցը։



Նշվում է, որ Դանիան 5-րդն է այն հինգ երկրներից, որոնց տարածքային ջրերով անցնելու է գազամուղը եւ վերջինն է, որ դեռ արտոնություն չի տրամադրել գազամուղի շինարարության համար։ Պարբերականի դիվանագիտական աղբյուրները նշում են, որ ներկայումս Կոպենհագենում փորձում են կոմպրոմիսային տարբերակ գտնել լուծման, որը մի կողմից չի նեղացնի իրենց հիմնական դաշնակից Վաշինգտոնոին, մյուս կողմից էլ անհարմար վիճակի մեջ չի դնի Բեռլինին։