Վրաստանում հարսանիքի ժամանակ 100 մարդ է թունավորվել

Վրաստանում հարսանիքի ժամանակ 100 մարդ է թունավորվել
Արտակարգ պատահար է տեղի ունեցել Վրաստանի Բաթումի քաղաքում։ Տեղի ունեցած հարսանիքից հետո մոտ 100 մարդ է թունավորվել, որոնց մեջ եղել են նաեւ երեխաներ։ Բոլոր թունավորվածներին տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է [Rustavi 2](http://rustavi2.ge/ka/news/107462)-ը։ Հաղորդվում է, որ հարսանեկան ճաշկերույթը հաշվարկված է եղել 400 մարդու համար։



Աջարիայի առողջապահության կենտրոնից հայտնել են, որ ներկայումս վերցվել են համապատասխան անալիզներ եւ թունավորման պատճառների մասին կարող են ասել միայն մի քանի օր անց, երբ պատրաստ կլինեն անալիզների արդյունքները։



Նախնական վարկածի համաձայն, թունավորման պատճառ կարող է հանդիսացած լինել սննդի պահպանման կանոնների խախտումը։ Բանն այն է, որ հարսանեկան ճաշկերույթի սեղանը բացված է եղել ճաշկերույթի մեկնարկից մի քանի ժամ առաջ եւ սրահում բավականին շոգ է եղել, ինչից մասնագետները եզրակացնում են, որ այդ ընթացքում սնունդը կարող էր նաեւ փչանալ։