Հաղթանակից հետո խոստացել է աշխատել գիշեր ու զօր

Հաղթանակից հետո խոստացել է աշխատել գիշեր ու զօր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ պաշտոնում իր վերընտրությունից հետո խոստացել է աշխատել գիշեր ու զօր։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել երկրի յուրաքանչյուր քաղաքացու, ով բոլոր թեկնածուների միջից ընտրել է հենց իրեն եւ իրեն տվել իր քվեն։ Էրդողանը նաեւ ասել է, որ նախագահական կառավարման համակարգի անցումը Թուրքիայում արդեն մեծ մասամբ նախապատրաստված է եւ մնում է միայն կոնկրետանալ նախարարների եւ վարչական ապարատի հարցում, ու ձեռնամուխ լինել 24-ժամյա քրտնաջան աշխատանքի։