Պատանդառություն Օրլանդոյում․ պատանդները մանկահասակ երեխաներ են

Պատանդառություն Օրլանդոյում․ պատանդները մանկահասակ երեխաներ են
Ամերիկյան Օրլանդո քաղաքում երիտասարդ տղամարդը պատանդ է վերցրել 6, 10,11 տարեկան երեխաների եւ ծեծի է ենթարկել երեխաների մորը։ Այս մասին հայտնում է CNN-ը, մանրամասնելով, որ ոստիկանություն է դիմել հենց երեխաների ծեծված մայրը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են պատանդազատման գործողությամբ վնասազերծել պատանդառուին, սակայն նա հրազենային կրակ է բացել եւ վիրավորել իրավապահներից մեկին։ 12 ժամ երեխաներին պատանդ պահելուց հետո տղամարդը սպանել է երեխաներին եւ ինքն էլ ինքնասպան եղել։ Վիրավոր ոստիկանը ենթարկվել է վիրահատության եւ ներկայումս վիճակը կայուն է։