ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները հնարավոր է հանդիպեն Ավստրիայում

ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները հնարավոր է հանդիպեն Ավստրիայում
Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հնարավոր է, որ հանդիպեն եւ բանակցեն Ավստրիայում։ Այս մասին հայտնում է [Wall Street Journal](https://www.wsj.com/articles/vladimir-putin-asks-austrian-leader-to-set-up-summit-with-donald-trump-1528405959?mod=searchresults&page=1&pos=1) պարբերականը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնեության շրջանում ունեցած սեփական աղբյուրների փոխանցած տեղեկությունները։



Հրապարակման մեջ նշվում է, որ համանման խնդրանքով Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցին դիմել է Կրեմլը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր երկրի քաղաքացիների հետ ուենցած ուղիղ կապով հարուցապատասխանի ժամանակ հայտարարել էր, որ մեծ հույսեր ունի, որ Թրամփ-Կիմ հանդիպումը կպսակվի դրական արդյունքներով։