Տեսչության աշխատողները բացահայտում են ղեկավարի ստերը

Տեսչության աշխատողները բացահայտում են ղեկավարի ստերը
Մենք նամակ էինք ստացել, որտեղ աշխատակիցները բողոքել էին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը Լեւոն Խալիկյանից։ 8 կետանոց բողոքի հետ կապված զրուցել էինք Խալիկյանի հետ։



Մասնավորապես նամակագիրները նշել էին․ «Խալիկյանը տեսչությունը համալրել է իր ազգականներով եւ ընկերներով»։ Մեր հարցին, թե՝ «Ձեր ազգականներից կա՞ն աշխատողների թվում», Խալիկյանը պատասխանել էր․ «Ոչ, չկան, եւ ես էլ ոչ մի կետ չեմ ուզում մեկնաբանել։ Ինչ վերաբերում է իմ գործին, աշխատանքին, թափանցիկությանը, երբ ուզում եք, եկեք, փորձեք գտնել մի ԱԳԼՃԿ, որը պատկանում է մեկին, ում ես չեմ ստուգել»։ Հոդվածի հրապարակումից հետո մեզ են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարի ազգականների ցանկը, որոնք աշխատում են կառույցում։



«Ալիս Երանոսյան- Չափագիտական կանոնների և նորմերի վերահսկողության վարչության պետ (Խալիկյանի մոր մորաքրոջ աղջիկ) Սամվել Մերուժանյան - Տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչության մասնագետ (Խալիկյանի մոր հորաքրոջ տղա) Վահագն Թոռչյան-Որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ (Խալիկյանի հոր սանիկ, ում տղան էլ Խալիկյանի սանիկն է) Աննա Ավանեսյան - Չափագիտական կանոնների և նորմերի վերահսկողության վարչության մասնագետ (Խալիկյանի դասընկերուհի)։



Եւ լուսանկարները, որոնք վերցված են նրանց ֆեյբուքյան էջերից։