Հասմիկ Պողոսյանի օրոք եղել են չարաշահումներ, Արմեն Ամիրյանի օրոք՝ դեռ պետք է պարզեն

Հասմիկ Պողոսյանի օրոք եղել են չարաշահումներ, Արմեն Ամիրյանի օրոք՝ դեռ պետք է պարզեն
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր լրագորղների հետ զրույցումա սաց, որ ԱԱԾ-ն ուսումնասիրություններ չի անցկացնում իրենց նախարարությունում։ Իսկ չկա՞ն չարաշահումներ, որ չեն ոսումնասիրում, Մակունցն ասաց, որ չարաշահումների հետ կապված ինքը որևէ իրավական հիմքեր չի կարող տրամադրել, քանզի չունի նման հիմքեր։



Բայց նշեց, որ տեղի է ունեցել բյուջեի անբարեխիղճ ծախսում․ «Այսինքն՝ նախատեսվածից ավել միջոցառումների պլաավորում, որը որ հանգեցրել է բյուջեի առումով ճգնաժամի։ Յուրաքանչյուր եռամսյակի համար նախատեսված է եղել իքս գումար, որի շրջանակներում նախարարությունը պլանավորել է իքս ծավալի միջոցառումների ցանկ, որոնք համապատասխանել են բյուջեին։ Իրականացման փուլում արդեն փաստացի միջոցառումների քանակը գերազանցել է ծրագրավորված միջոցառումների քանակին, որն էլ հանգեցրել է բյուջեի խախտման»,-ասաց նա՝ նշելով, որ խոսքը 2018-ից սկսած՝ մինչ իր պաշտոնավարումն ընկած ժամանակահատվածի մասին է։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե մշակույթի փոխնախարարներն ու վարչության պետերը բյուջեի հաշվին ինչ էկզոտիկ եկիր ասես թռչում էին տարին մի քանի անգամ, ու այդ մասին մենք բազմիցս գրել ենք, հիմա գործուղումների հարցում որևէ փոփոխություն լինելո՞ւ է, նախարարն ասաց․ «Գործուղումների հետ կապված՝ խստիվ ուշադրություն է դարձվում ոչ միայն նախարարության այլև հենց վարչապետի կողմից։ Այսինքն՝ ցանկացած գործուղում հաստատվում է վարչապետի կողմից։ Խստիվ ուշադրություն ենք դարձնում դրան՝ հաշվի առնելով այն փաստերը, որոնք նախկինում բարձրացվել են։ Դրանք թանկ են նստում նախարարության բյուջեի վրա»։



Լիլիթ Մակունցն ասաց նաև, որ ինքը իրենց նախարարության կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ կարող է հիմնվել 2014-2016 թթ․ ԿՌՈՒ-ի իրականացրած ուսումնասիրությւոնների արդյուքների վրա, որտեղ ԿՌՈՒ-ն փաստել է և որի արդյունքում դատախազություն են ուղարկվել այդ գործերը, որ այո, այդ չարաշահումները եղել են։



«Իսկ ինչ վերաբերում է 2017 թվականի համար, ԿՌՈՒ-ն պետք է լրացուցիչ քննություն անցկացնի, կամ անկախ աուիդտ ֆինանսների նախարարության կողմից, որպեսզի այդ հիքմերը վեր հանվեն»,-ասաց նա։



Այսինքն՝ Հասմիկ Պողոսյանի ժամանակ եղել են չարաշահումներ, Արմեն Ամիրյանի օրոք ո՞չ, թե՞ դեռ փաստեր չկան, նախարար Մակունցն ասաց․ «Ես դա չեմ կարող ասել, դրա մասին պետք է  ասեն համապատասխան մարմինները»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**