Դոնալդ Թրամփը «լծվել» է Մոսկվա-Բրյուսել-Պեկին առանցքի կայացմանը. National Interest

Դոնալդ Թրամփը «լծվել» է Մոսկվա-Բրյուսել-Պեկին առանցքի կայացմանը. National Interest
Եվրոպացի ղեկավարները ակտիվացնում են շփումները Մոսկվայի եւ Պեկինի հետ, որպեսզի բարելավեն առեւտրային հարաբերությունները եւ ճնշում գործադրեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա:



Այս մասին գրում է The National Interest պարբերականը՝ իր վերլուծականներից մեկում: Նկատվող երեւույթը, ըստ պարբերականի հրապարակման, կապված է ԱՄՆ նախագահի կողմից վարվող նոր մաքսային քաղաքականության հետ, որով բարձր մաքսատուրքեր են սահմանվել Մեքսիկայից, Կանադայից եւ ԵՄ-ից ԱՄՆ ներկրվող ալյումինի եւ պողպատի նկատմամբ:



Պարբերականի հոդվածագիրը նշում է, որ նման գործողությունները հակասում են այն ռազմակավարական նպատակներին, որոնք ունի իր առջեւ դրած Միացյալ Նահանգները՝ հիշեցնելով, որ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմակավարության համաձայն, որը հրապարակվել է անցյալ տարի, Միացյալ նահանգները պետք է քայլեր ձեռնարկի իր ավանդական դաշնակիցների հետ հարաբերությունները սերտացնելու համար՝ ռուսական եւ չինական էքսպանսիոնիստական սպառնալիքին դիմագրավելու համար:



Պարբերականի վերլուծաբանների ուշադրությունից չի վրիպել նաեւ արտաքին քաղաքական այն սխալը, որը թույլ է տվել Սպիտակ տան ներկայիս վարչակազմը: Խոսքը Իրանի հետ Միջուկային համաձայնագրից ԱՄՆ դուրս գալու մասին է: The National Interest-ը արձանագրում է, որ այդ քայլով արդեն լուրջ սպառնալիքներ են ստեղծվում անդրատլանտյան համագործակցության համար, քանի որ եվրոպական մայրաքաղաքներից արդեն հնչում է ահազանգ, որ լարվածությունը ԱՄՆ եւ ԵՄ միջեւ հասել է կրիտիկական կետի: