Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է downdetector.com-ը:



Ըստ հրապարակման, սոցցանցի օգտատերերը հիմնականում բողոքել են, որ կամ չեն կարողացել թարմացնել լրահոսը, կամ էլ խնդիրներ են ունեցել հավելված մուտք գործելու հետ: Կան խնդիրներ նաեւ ընթացիկ աշխատանքներում: Բողոքների աշխարհագրությունը հետեւյալն է՝ ԱՄՆ, Նոր Զելանդիա, Սինգապուր, Ինդոնեզիա եւ այլն:



Վերջին անգամ այս սոցցանցը խափանվել էր մայիսի 18-ին: Այն ժամանակ էլ բողոքները եղել են հիմնականում նույնը: