ԱԹՍ-ների գրոհից հետո Ռոստովի մարզում խոշոր հրդեհ է

ԱԹՍ-ների գրոհից հետո Ռոստովի մարզում խոշոր հրդեհ է

Ուկրաինական անօդաչու սարքերը վառելիքով լի տանկերներ են խոցել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ազով քաղաքում։ Այս մասին հայտարարել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը։

«Ազովում անօդաչու թռչող սարքերի հարձակման արդյունքում հրդեհ է բռնկվել նավթամթերքի տանկերներում: Ըստ նախնական տվյալների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումը կազմակերպել է բաց կրակի մարում»,- տելեգրամյան իր ալիքում գրել է պաշտոնյան:

Ավելի վաղ ռուսական ՏԳ-ալիքները հայտնել էին, որ տեղի բնակիչները առնվազն հինգ պայթյուն են լսել Ազովի նավահանգստի տարածքում։

Նրանց խոսքով, Ազովում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գրոհից հետո հզոր հրդեհ է բռնկվել մեթանոլի արտադրության գործարանում։