Համայնքն ուզում է որոշի՝ դու կհագնես սև, դու՝ սպիտակ, կոշիկդ լինի ծիծակ

Համայնքն ուզում է որոշի՝ դու կհագնես սև, դու՝ սպիտակ, կոշիկդ լինի ծիծակ

Պետք է ամեն ինչ անել, որ մարզերում կյանքն ավելի ազատ և հետաքրքիր լինի։ Շատ երիտասարդներ կրթություն ստանալուց հետո չեն վերադառնում մարզեր՝ բնակվելու, այդ թվում այն պատճառով, որ համայնքի ճնշումը մեծ է, ինչքան համայնքը փոքր է, ճնշումն ավելի մեծ է: Այս մասին Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Մարդն ինքը պետք է որոշի՝ ինչ գույնի շոր հագնի, որովհետև գյուղական, մարզային համայնքներում կարող են ասել՝ վայ, էս ինչ շոր ես հագել, մազդ խի՞ ես սենց կտրել, ամոթ է, էդ կոշիկդ մի հագի: Մարդն ուզում  է ազատ ապրի, հագնի էն շորը, որն ուզում է, բայց կան ավանդույթներ, համայնքն ուզում է որոշի՝ դու կհագնես սև, դու՝ սպիտակ, կոշիկդ լինի ծիծակ։ Բայց էսօրվա երիտասարդն էն չի, որ ասի թաղի մեծերն ասեն, ես էլ տրեխները հագնեմ, գնամ փողոց, ոչ մեկ չի ուզում»,- ասել է նա: