Զոհեր և անհետ կորած երեխաներ. աղետ՝ Իտալիայի ափերի մոտ

Զոհեր և անհետ կորած երեխաներ. աղետ՝ Իտալիայի ափերի մոտ

Առնվազն 66 մարդ անհետ կորել է, ևս 11-ը՝ զոհվել են Միջերկրական ծովում Իտալիայի հարավային ափերի մոտ երկու նավաբեկության հետևանքով, հայտնում է The Guardian-ը։

Նշվում է, որ գերմանական ResQship բարեգործական կազմակերպության նավը իտալական Կալաբրիայի ափերի մոտ աղետի ենթարկված առագաստանավում հայտնաբերել է 10 դի։ 

Նախնական տվյալներով, նավը Թուրքիայից ուղևորվել է մի քանի օր առաջ:
Հաջողվել է փրկել 12 մարդու, այդ թվում՝ մեկ հղի կնոջ։

Երկրորդ նավաբեկությունը տեղի է ունեցել Հոնիական ծովում, որտեղ խորտակվել է միգրանտների տեղափոխվող նավը։ Մոտակայքով անցնող առևտրային նավը կարողացել է փրկել 12 մարդու, ևս 66 հոգի, այդ թվում՝ 26 երեխա, համարվում են անհետ կորած։

Մարդկանց տեղափոխել են Ռոչելլա-Յոնիկա նավահանգիստ, որտեղ փրկված կանանցից մեկը մահացել է։