ՎԶԵԲ-ը կշարունակի աշխատել ՀՀ տնտեսության զարգացման ուղղությամբ

ՎԶԵԲ-ը կշարունակի աշխատել ՀՀ տնտեսության զարգացման ուղղությամբ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Էլիզաբետա Ֆալչետտիին նշանակել է Թուրքիայի և Կովկասի հարցերով նոր գործադիր տնօրեն, ասվում է բանկի մամուլի հաղորդագրության մեջ։

«Այս տարի մեր տարեկան հանդիպումը կայացավ Երևանում, և մենք հերթական անգամ ականատես եղանք Կովկասի ներուժին։ Մենք կշարունակենք մեր աշխատանքը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունները զարգացնելու ուղղությամբ՝ աջակցելով մասնավոր հատվածի և հիմնական ենթակառուցվածքների զարգացմանը՝ ներդրումների և բարեփոխումների քաղաքական երկխոսության միջոցով»,-նշել է ՎԶԵԲ-ը:
Ֆալչետին իր աշխատանքը կսկսի օգոստոսի 1-ից: