ՌԴ ԱԳՆ-ում հերթական կոշտ հայտարարությունն են արել ՀՀ-ի հասցեին

ՌԴ ԱԳՆ-ում հերթական կոշտ հայտարարությունն են արել ՀՀ-ի հասցեին

Հայաստանի` ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անցումն անհնարին կդարձնի ՌԴ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։ Այս մասին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է «Կոմսոմոլսկայա պրավդա»–ի հետ զրույցում։ Հարցազրույցի ամբողջական տեքստը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:

«Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա լղոզումը և ԱՄՆ – ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանու» ներքո արևմտյան մոդելին անցնելը պարզապես անհնար կդարձնի Ռուսաստանի հետ միասնական պաշտպանական տարածքի պահպանումը նաև ՀԱՊԿ շրջանակներում», - ասել է նա:

Ինչպես նշել է ռուս դիվանագետը, Մոսկվան բազմիցս և տարբեր մակարդակներով հստակ պատրաստակամություն է հայտնել քննարկել Երևանին հուզող հարցերը:

Մանրամասները՝ այստեղ