ԱՄՆ-ն հիմա էլ իր «սիրելի» ուկրաինացիներին է պատժում

ԱՄՆ-ն հիմա էլ իր «սիրելի» ուկրաինացիներին է պատժում

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ընդլայնել է ահաբեկչության հետ կապված պատժամիջոցների ցանկը՝ ներառելով չորս ֆիզիկական անձանց, յոթ կազմակերպությունների և մեկ տանկերի:

Ինչպես նշված է գերատեսչության կողմից հրապարակված թարմացված ցուցակում, սահմանափակումները վերաբերել են Եմենի, Իրաքի և Ուկրաինայի քաղաքացիներին։ Ցուցակում ներառվել են ընկերություններ Չինաստանից, ԱՄԷ-ից, Օմանից, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում տեղակայված «Հարաքյաթ Անսար Ալլահ-ալ-Ավֆիա» ստորաբաժանումը: 
Բացի այդ, պատժամիջոց է կիրառվել Կամերունի դրոշով Otaria լցանավի նկատմամբ:

Ինչպես պարզաբանել է ԱՄՆ Պետքարտուղարությունը, ամերիկյան իշխանությունները կարծում են, որ սահմանափակումների տակ գտնվող անհատներն ու ընկերությունները նպաստել են Եմենի Անսար Ալլահ շարժման (հուսիթներ) համար զենք գնելուն։

«Այսօր մենք պատժամիջոցներ ենք կիրառում առանցքային խաղացողների, այդ թվում՝ Չինաստանում տեղակայվածների դեմ, ովքեր թույլ են տվել հուսիթ ուժերին շահույթ ստանալ և ձեռք բերել մի շարք նյութեր, որոնք անհրաժեշտ են առաջադեմ զենքեր արտադրելու համար և որոնք նրանք օգտագործում են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։