Որտե՞ղ կանցկացվի Ուկրաինայի հարցով երկրորդ համաժողովը

Որտե՞ղ կանցկացվի Ուկրաինայի հարցով երկրորդ համաժողովը

Ուկրաինայի հարցով երկրորդ համաժողովը Եվրոպայում չի անցկացվի, իսկ Սաուդյան Արաբիան, հավանաբար, գագաթնաժողովի անցկացման ամենահավանական վայրն է: Այս մասին SRF ռադիոյին տված հարցազրույցում ասել է շվեյցարական պատվիրակության ղեկավար Գաբրիել Լյուխինգերը։

«Շահագրգիռ երկրներն իրենք պետք է քայլեր ձեռնարկեն ուկրաինական հակամարտության հարցով հաջորդ համաժողովի համար։ Հիմա դա Շվեյցարիայի ձեռքում չէ (...)։ Այսուհետ Շվեյցարիան կգործի կուլիսներում՝ առանցքային պետությունների խնդրանքով»,- ասել է դիվանագետը։

Միևնույն ժամանակ, Լյուխինգերը մասամբ հիասթափություն է արտահայտել գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ, քանի որ, նրա պնդմամբ, չինական կողմին չի հաջողվել ներգրավել այդ աշխատանքին։
Մասնավորապես, նա անձամբ է բանակցել ՉԺՀ-ի հետ՝ հույս ունենալով հասնել նրանց մասնակցությանը Շվեյցարիայի համաժողովին։