ՀՀ իշխանությունների նմանատիպ գործելաոճը չի կարող հեռանկար ունենալ

ՀՀ իշխանությունների նմանատիպ գործելաոճը չի կարող հեռանկար ունենալ

ՀՀ-ում կիրառում են բոլոր հնարավոր մեխանիզմները և մեթոդները, որպեսզի արհեստական ու կեղծ գործեր հարուցեն, կուսակցության մարզային գրասենյակների վրա հարձակումներ են կազմակերպում։ Մասշտաբային ապօրինի գործողություններ են իրականացվել, կատարվել են նաև խուզարկություններ ու ձերբակալություններ։ Այս պահի դրությամբ նիկոլական քննչական համակարգը և իրենց վերահսկողության տակ գտնվող դատարանները 5 կալանքի որոշում են կայացրել։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմային:

«Նրանցից 4-ը 2 ամսով են կալանավորվել, իսկ մեկը` 1 ամսով, ևս 3 անձինք էլ 2 ամսով տնային կալանքի տակ են։ Եվս 1 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը, մեկ այլ անձի նկատմամբ էլ` երկրից բացակայելու արգելքը։ Խոսքը միայն Վայոց Ձորի մարզի ՀՅԴ գրասենյակի անդամների մասին է: Սա  իշխանության կողմից ձևավորված կեղծ օրակարգ է։ Իրականությանը չհամապատասխանող արտահայտությունների ներքո հալածանքների են ենթարկվում ՀՅԴ–ականները։  ՀՀ իշխանությունների նմանատիպ գործելաոճը չի կարող հեռանկար ունենալ»,- ասել է նա: