Հնագույն դինոզավրի մնացորդներ են հայտնաբերվել 

Հնագույն դինոզավրի մնացորդներ են հայտնաբերվել 

Հարավային կիսագնդում գիտնականների խումբը հայտնաբերել է հնագույն ծովային դինոզավրի քարացած մնացորդներ։ Գտածոն եղել է նոտոզավրի ողնաշարի հատված, որը հայտնաբերվել է Նոր Զելանդիայի կղզիներից մեկում։ Նոտոզավրը ապրել է 246 միլիոն տարի առաջ Պանտալաս կոչված վաղնջական սուպեր-օվկիանոսում։ Նոտոզավրերը, գիտության մեջ առկա տեսակետի համաձայն հանդիսանում են պլեիոզավրերի հեռավոր նախնիները։

Նրանք ունեցել են մինչեւ յոթ մետր երկարություն, երկար վիզ, լողացել են չորս լողակների օգնությամբ։ Սնվել են կալմարներով եւ ձկներով։ Եղել են գիշատիչ։ Գիտնականները նշել են, որ ամենայն հավանականությամբ, նոտոզավրերը առաջացել են հասարակածի մոտակայքում իսկ հետո արագ տարածվել դեպի հյուսիս եւ հարավ։