Տուրիստների բուժապահովագրություն չեն պահանջի 

Տուրիստների բուժապահովագրություն չեն պահանջի 

Վրաստանում որոշում է կայացվել տուրիստների համար նախատեսված պարտադիր բուժապահովագրության պահանջը կիրառել 2026 թվականի հունվարի 1-ից։ Վրացական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, տուրիստական օրենսդրությունում վրացական իշխանությունները նման փոփոխություններ են կատարել, որպեսզի կարողանան ապահովել Վրաստան այցելողների առողջությունն ու ապահովությունը։

Նշենք, որ նախապես պահանջը պետք է կիրառվեր հունիսի 1-ից, սակայն հետո հայտնի դարձավ, որ իշխանությունները որոշել են այդ պահանջի կիրառումը հետաձգել՝ տուրոլորտի ընկերությունների խնդրանքով։ Վրացական հասարակական-քաղաքական շրջանակներում կարծում են, որ նման փոփոխությունները պետք է ներդրվեն փուլային տարբերակով, ներառելով նաեւ իրազեկման արշավներ եւ նոր կանոնների հետ ծանոթացում։