Ֆրանսիացին հոսպիտալացվել է. մանրամասներ

Ֆրանսիացին հոսպիտալացվել է. մանրամասներ

Երեկ ուշ երեկոյան, ֆուտբլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի շրջանակում Ֆրանսիան 1-0 հաշվով հաղթեց Ավստրիայի ընտրանուն:

Հիշեցնենք, որ խաղի 86-րդ րոպեին քթին հարված ստանալուց հետո Ֆրանսիայի հավաքականի առաջատար Կիլիան Մբապեն փոխարինվել էր: Ինչպես հետո է հայտնի դարձել, Կիլիան Մբապեն անգամ հոսպիտալացվել է: Ամեն դեպքում՝ լուրջ խնդիրներ չի ախտորոշել։ Չի բացառվում, որ 25-ամյա ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Նիդերլանդների թիմի դեմ երկրորդ տուրի խաղին: