ՆԱՏՕ-ի երկրները 2024-ին 18%-ով ավելացրել են ռազմական ծախսերը

ՆԱՏՕ-ի երկրները 2024-ին 18%-ով ավելացրել են ռազմական ծախսերը

ՆԱՏՕ-ի 32 անդամ երկրներից 23-ն այս տարի իրենց ռազմական ծախսերը հասցրել են ՀՆԱ-ի 2%-ին, դաշինքի ընդհանուր ռազմական ծախսերը նախորդ տարվա համեմատ կավելանան 18%-ով։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր մենք կարողացանք նոր թվեր հրապարակել ռազմական ծախսերի վերաբերյալ։ ՆԱՏՕ-ի երկրները՝ Եվրոպայից և Կանադայից, ավելացրել են իրենց ռազմական ծախսերը 18%-ով և այսօր 23 երկիր հասել է ՀՆԱ-ի 2%-ին»,- ասել է Ստոլտենբերգը։ 

Նա ընդգծել է, որ սա հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ծախսերի ամենամեծ աճն է տասնամյակների ընթացքում, «ինչը լավ է Միացյալ Նահանգների համար», քանի որ գումարի երկու երրորդը ուղղվում է Միացյալ Նահանգներում ռազմական պայմանագրերին: