Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրիի գրասենյակներում։ Խուզարկվել են նաև հրապարակախոս, ազատամարտիկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի բնակարանն ու գրասենյակը։
«Հրապարակի» տեղեկություններով՝ խուզարկությունների ընթացքում առգրավվել են ինչ որ փաստաթղթեր, տարբեր կրիչներ, ինչպես նաև Նախշքարյանի բջջային հեռախոսը։
Մեր տեղեկություններով՝ դեպքի առնչությամբ այս պահին կա 3 ձերբակալված, որոնց հետ իրականացվում են քննչական գործողություններ։ Ձերբակալվածներից երկուսը կին են՝ երիտասարդ աղջիկներ են, որոնցից մեկը ընդամենը օրեր առաջ էր դարձել չափահաս։ «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածների նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ ընդհուպ մինչև կալանավորում, որպեսզի Արա Նախշքարյանի դեմ ցուցմունքներ կորզեն։ Փորձ է արվում ընտրական գործընթացների հետ կապված նոր քրեական գործի հիմքեր ձևավորել` շինծու ընտրակաշառքի գործը կարել։ Արա Նախշքարյանը այս իշխանությունների ամենախիստ քննադատներից է: Առավոտյան էլ հաղորդել էինք, որ ձերբակալվել է գյումրեցի երիտասարդ լրագրող Արամ Դավթյանը:
Իրավունք
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ էր չափահաս դարձել
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯