Կար ցուցակ, որտեղ գրված էին անուններ

Կար ցուցակ, որտեղ գրված էին անուններ

Ի սկզբանե պարզ է, որ ձերբակալությունները, հետագայում այդ անձանց կալանքի տանելու միջնորդությունները, պայմանավորված են եղել կոնկրետ անձնանց, կոնկրետ կուսակցական լինելու, խոսքը ՀՅԴ մասին է, հանգամանքով, և այդ կուսակցությունում նրանց զբաղեցրած դիրքից, կապերից։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Ավելի պարզ ասեմ, կար ցուցակ, որտեղ գրված էին անուններ, թե ինչ պաշտոն են զբաղեցնում, ինչ կարգավիճակ ունեն ՀՅԴ գրասենյակում, մոտավորապես ինչ կապեր, հնարավորություններ ունեն, ըստ դրա էլ ընտրվում էր ամենախիստ խափանման միջոցներ կիրառելու հարցը: Ի սկզբանե այդ ձերբակալությունները ոստիկանությունում, քննչականում, ապա դատարանում իրականացվում էր այդ ցուցակով»,- ասել է նա: