Ամենահայտնի կին ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»

Ամենահայտնի կին ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»

«Յուվենտուսն» արտասովոր տրանսֆերի է պատրաստվում: Թուրինյան ակումբը պատրաստվում է պայմանագիր կնքել Դուգլաս Լուիսի հետ, ով ներկայումս հանդես է գալիս «Ասթոն Վիլլայում»։ 

Հայտնի է, որ Դուգլասը պատրաստ է և մտադիր է տեղափոխվել «Յուվենտուս», սակայն նա մի արտասովոր խնդրանք ունի. ցանկանում է տեղափոխվել իր ընկերուհու՝ Ալիշա Լեհմանի հետ։

Իտալական ԶԼՄ-ների տեղեկություններով, «Յուվենտուսը» հետաքրքրված է այս առաջարկով և պատրաստ է «Ասթոն Վիլայի» հետ համաձայնության մեջ ներառել Ալիշա Լեմանին։ Ակումբը հուսով է, որ աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստուհու ներկայությունը կօգնի զարգացնել կանանց ֆուտբոլը ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ շնորհիվ Լեմանի՝ սոցցանցերում ահռելի հետևորդների: