Ցուցմունք տվեք, ազատ կարձակվեք. ի՞նչ են առաջարկել

Ցուցմունք տվեք, ազատ կարձակվեք. ի՞նչ են առաջարկել

Ցանկանում էին ամեն եղանակով ստանալ իրենց համար ցանկալի ցուցմունքներ: Ցանկալի ցուցմունքը հետեւյալն էր, որ որևէ մեկը հայտարարի, որ իսկապես գումար է բաժանվել որևէ մեկին և ոստիկանության մարզային վարչության բարձր ղեկավարության կողմից մի քանի անձի նկատամբ կոնկրետ փորձեր են արվել։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմային:

«Հենց ոստիկանության բաժիններում առաջարկվել  են ցուցմունքներ տալ, որ ասեն՝ փող ենք տվել ու դուք անմիջապես ազատ կարձակվեք: Ում նման առաջարկ է արվել, բոլորը կալանավորված են, դա նշանակում է, որ չեն համաձայնվել նման ցուցմունք տալ, որովհետև չի էլ եղել նման հանգամանք, որ նման ցուցմունք տան»,- ասել է նա: