Պուտինի ազգականը ՌԴ ՊՆ փոխնախարար է նշանակվել

Պուտինի ազգականը ՌԴ ՊՆ փոխնախարար է նշանակվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեոնիդ Գորնինին նշանակել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ Աննա Ցիվիլևային և Պավել Ֆրադկովին՝ նախարարի տեղակալներ:

Համապատասխան հրամանագրերը տեղադրված են իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում: Գորնինն ավելի վաղ զբաղեցնում էր ֆինանսների առաջին փոխնախարարի պաշտոնը, Ցիվիլևան «Հայրենիքի պաշտպաններ» հիմնադրամի նախագահն էր, իսկ Ֆրադկովը՝ ՌԴ նախագահի գործերի վարչության առաջին տեղակալը:
Միաժամանակ ՌԴ նախագահի հրամանագրերով Նիկոլայ Պանկովը, Ռուսլան Ցալիկովը, Տատյանա Շևցովան և Պավել Պոպովն ազատվել են պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոններից: Բանակի գեներալ Պավել Պոպովն, ով կաշառքի գործով կալանավորված է, ընդհանրապես ազատվել է զինվորական ծառայությունից։

Նշվում է, որ Աննա Ցիվիլեւան Պուտինի ազգականն է: Ցիվիլևայի ամուսին Սերգեյը ղեկավարել է Կեմերովոյի մարզը մինչև 2024 թվականի մայիսը, այնուհետև նշանակվել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարի պաշտոնում: