Երգը լռեցնելը նույնն է, ինչ թռչունին քարով սպանելը․․․

Երգը լռեցնելը նույնն է, ինչ թռչունին քարով սպանելը․․․
Երգը թև է, իսկ մարդն առանց թևի կարող է գոյատևել, բայց վեր բարձրանալ չի կարող։  Երբ ինչ որ մեկը կամեցել է լռեցնել երգը, նույն ցավն եմ զգացել, երբ թռչունին քարով խփել, գցել են։



Սիրուշոն այսօր՝ մայիսի 28-ին, տոնակատարության շրջանակներում ելույթ կունենա Հանրապետության հրապարակում։



Երգը բոյկոտելու կոչեր են հնչում։ Գիտեք՝ ինչու։ Այս գեղեցիկ օրը չմթագնեմ՝ խոսելով պատճառների, ճիշտ ու սխալի մասին։



Ամենն ի մի բերելով, ասում եմ՝ երգը պիտի հնչի։ Երգը չեն բոյկոտում։ Հազարավոր դեպքեր կարող եմ պատմել, երբ կրակող թշնամին երգի առաջ ծնկել է։ Ոչ թե մեր առաջ, այլ՝ երգի․․․



Հասմիկ Բաբաջանյան