Արդյո՞ք Հայաստանից թուրքական լոլիկ են տարել Ռուսաստան

Արդյո՞ք Հայաստանից թուրքական լոլիկ են տարել Ռուսաստան
Ռուսաստանի գյուղատնտեսական արտադրանքի վերահսկողությամբ զբաղվող Россельхознадзор պետական տեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ Հայաստանից դեպի Ռուսաստան ամենայն հավանականությամբ, մեծ քանակությամբ թուրքական լոլիկ են փորձել տանել:



Ինչպես փոխանցում է rusarminfo.ru-ն, Դանկվերտը նշել է, որ Հայաստանում այս սեզոնին տեղական արտադրության լոլիկը դեռ չկա, սակայն զարմանալի կերպով Հայաստանից դեպի Ռուսաստան սկսել են տանել մեծ քանակությամբ լոլիկ:



Նա նաեւ ասել է, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թուրքական լոլիկը տարվել է Հայաստան, որտեղից էլ վերաարտահանվել է դեպի Ռուսաստան: