Երուսաղեմում հայերը տուժում են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից

Երուսաղեմում հայերը տուժում են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից
France 24-ը ներկայացրել է պատմություն երուսաղեմաբնակ հայուհու մասին, այդ կերպ փորձելով ցույց տալ, թե ինչպիսի դժվարությունների են հայտնվում Սուրբ Երկրում բնակվող հայերը: Պատմության հերոսուհի Անի Դիկբիկյանը պատմել է, որ նախկինում Երուսաղեմում ապրելը շատ հարմարավետ էր, սակայն այսօր հայերը սկսել են վախենալ եւ արաբներից եւ հրեաներից: Նա մանրամասնել է, որ մի օր հարեւան թաղամասի հրեաներն իր ու որդու ուղղությամբ մետաղի ջարդոն են շպրտել, որը դիպել է որդու գլխին եւ վնասել: Հայուհին ասել է, որ արաբներին եւ օրթոդոքս հրեաներին դուր չի գալիս այն, թե ինչպես են հագնվում հայերը: «Ս. Զատկի տոնակատարության ժամանակ մենք մասնակցում էինք խաչերթին: Հրեաները մոտենում էին մեզ ու թքում մեզ վրա: Նրանք մշտապես պահանջում են մեզանից, որ հեռանանք քաղաքից», — ասել է Անի Դիկբիկյանը: