Ռուսաստանում կարգելե՞ն արդյոք կարտոֆլիլ-ֆրի ներկրել ԱՄՆ-ից

Ռուսաստանում կարգելե՞ն արդյոք կարտոֆլիլ-ֆրի ներկրել ԱՄՆ-ից
ՌԴ պտուղ-բանջարեղենի ազգային միությունը առաջարկել է արգելել ԱՄՆ-ից սառեցված կարտոֆիլ-ֆրիի ներկրումը դաշնության տարածք:



Այս մասին հայտնում է RT-ն: Առաջարկվող որոշման նախագծում նաեւ նշվում է, որ արգելքը պետք է տարածել նաեւ բոլոր այն երկրների վրա, որոնք աջակցում են հակառուսական սանկցիաներին:



Բացի քաղաքական ենթատեքստից, այդ որոշումը, ըստ միության ղեկավար Սերգեյ Կորոլովի, ունի նաեւ տնտեսական նշանակություն, քանի որ այդպես աջակցություն է ցուցաբերվում հայրենական արտադրողներին՝ նրանց լրացուցիչ հնարավորություններ տալով շուկայում:



Նշվում է նաեւ, որ անցյալ տարի կարտոֆիլ-ֆրիի հումքի 94%-ը ներկրվել է այն դեպքում, երբ տեղում արդեն կան տեխնոլոգիական այն հնարավորությունները, որոնք կարող են ապահովել տեղական արտադրանքը եւ ծածկել շուկայի ողջ պահանջարկը: