Հանրապետականները կարող է դիմադրեն Փաշինյանի բարեփոխումներին. Նիկոլայ Սիլաեւ

Հանրապետականները կարող է դիմադրեն Փաշինյանի բարեփոխումներին. Նիկոլայ Սիլաեւ
«Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարները ստիպել են, որպեսզի պառլամենտական մեծամասնությունը քվեարկի այսպես ասած՝ փողոցի թեկնածուի օգտին: Իհարկե ընթացակարգերը պահպանվել են: Սակայն հարցի մյուս կողմը կա նաեւ: Բանն այն է, որ առաջին անգամ հետսովետական պառլամենտական հանրապետությունում ձեւավորվել է իշխանության մրցակցություն»,– expert.ru-ի փոխանցմամբ, ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի խնդիրների եւ ռեգիոնալ անվտանգության հարցերով ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաեւը:



Նրա կարծիքով վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հավաքի իր կառավարությունը, որը կհաստատվի նախագահի կողմից, ով արդեն Հանրապետական կուսակցության թեկնածուն է: Հետո արդեն նա իր ծրագիրը պետք է անցկացնի պառլամենտում, որը վերահսկվում է Հանրապետական կուսակցության կողմից եւ այստեղ հարց է առաջանում, իսկ ինչ վստահություն կա, որ հանրապետականները սուս ու փուս քվեարկելու են այն ամենի օգտին, ինչ Փաշինյանն է ներկայացնելու: Ռուս փորձագետը գտնում է, որ մայիսի մեկին ՀՀԿ-ն ցույց տվեց, որ կարող է ամեն առիթով պառլամենտում դիմադրել Փաշինյանին եւ արդյոք ամեն դիմադրությունից հետո նա մարդկանց հանելու է փողոցներ եւ հրապարակներ, հատկապես որ նման մոբիլիզացիաները երկար ձգվել չեն կարող: Հետեւաբար, եզրակացնում է Սիլաեւը, Փաշինյանը լուրջ դիմակայությունների է դեռ հանդիպելու պառլամենտում: