Համեմատել են Պուտինի եւ Թրամփի լիմուզինները

Համեմատել են Պուտինի եւ Թրամփի լիմուզինները
Newsweek հանդեսը համեմատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպասարկող Cadillac ընկերությանը պատկանող լիմուզինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպասարկող «Кортеж» նախագծով ստեղծված ավտոմեքենայի հետ: Ըստ այդմ, երկու լիդերներն էլ սիրում են բարդր կարգի լիմուզիններ: Ռուսական «Кортеж»-ը, ըստ մասնագետների, բավական նման է բրիտանական Rolls Royce Phantom եւ Rolls Royce Ghost լիմուզիններին: Ի տարբերություն Թրամփի լիմուզինի, Պուտինին սպասարկող ավտոմեքենան ունի V12 շարժիչ, որը շատ ավելի հզոր է, քան ամերիկյան Cadillac-ի V8 շարժիչը: Թրամփի լիմուզինը մեկ ու կես տոննայով ավելի ծանր է, քան Պուտինի լիմուզինը: