Այս պահին ընթանում է Պուտին-Փաշինյան հանդիպումը

Այս պահին ընթանում է Պուտին-Փաշինյան հանդիպումը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր տեղի է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս պահին Ռեդիսոն-բլյու հյուրանոցում ընթանում է երկու առաջնորդների հանդիպումը: Հանդիպման ընթացքում Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետին, խոսել երկկողմ հարաբերությունների, տնտեսական հնարավորությունների եւ ռեգիոնալ ինտեգրացիոն զարգացումների մասին: Իր հերթին Հայաստանի վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը եւ հույս հայտնել, որ հնարավորություններ կստեղծվեն զարգացնելու ունեցած չօգտագործված պոտենցիալը: Փաշինյանը նաեւ երախտագիտություն է հայտնել, որ Մոսկվան Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների ընթացքում պահպանել է հավասարակշռությունը, ինչը բարձր է գնահատվում ոչ միայն կառավարության, այլ նաեւ Հայաստանի ողջ հասարակության կողմից: