Թաիլանդում օրինականացրել են կրիպտոարժույթներով գործարքները

Թաիլանդում օրինականացրել են կրիպտոարժույթներով գործարքները
Թաիլանդի իշխանությունները օրինականացրել են կրիպտոարժույթներով գործարքների իրականացումը երկրի ողջ տարածքում: Այս մասին հայտնում է The Bangkok Post պարբերականը: Ըստ հրապարակման, համապատասխան օրենքը, որն ընդունվել էր նախօրեին եւ հրապարակվել թաիլանդական կառավարության կայքում, կրիպտոարժութային գործարքներ կատարող բոլոր անձինք պարտավոր են երեք ամսվա ընթացքում ստանալ համապատասխան արտոնագիր՝ գործարքների անվտանգությունը երաշխավորող հանձնաժողովի կողմից: Օրինախախտներին սպառնում է տուգանք մոտ 15 հազար դոլարի չափով կամ բանտարկություն մինչեւ երկու տարի ժամկետում: Այս օրենքով թաիլանդական իշխանությունները փորձում են համակողմանիորեն կարգավորել կրիպտոարժութային շուկան, ինչպես նաեւ կանխել հնարավոր փողերի լվացման եւ հարկերից խուսափելու դեպքերը: