Կարիմսկի հրաբուխը Կամչատկայում 3 կմ բարձրությամբ ծխի սյուն է արձակել

Կարիմսկի հրաբուխը Կամչատկայում 3 կմ բարձրությամբ ծխի սյուն է արձակել
Կամչատկայում գտնվող Կարիմսկի հրաբուխը ծովի մակերեւույթից երեք կիլոմետր բարձրությամբ ծխի եւ մոխրի սյուն է արձակել: Այս մասին հայտնում է KVERT-ը:



Մոխրի շելֆը տարածվում է մինչեւ 50 կմ, հարավարեւմտյան ուղղությամբ: Հաղորդվում է, որ հրաբխի մերձակա տարածքներում արգելվել են օդային տրանսպորտի թռիչքները:



Նշենք, որ օրերս Կամչատկայի մեկ այլ հրաբուխ՝ Կլյուչեւսկոյը ծովի մակարդակից մոտ վեց կիլոմետր բարձրությամբ ծխի եւ ամպի սյուն էր արձակել: