WADA-ում հավատում են Մակլարենի խոսքերին

WADA-ում հավատում են Մակլարենի խոսքերին
Համաշխարհային հակադոպինգային գործակալության՝ WADA-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն չի ուղարկել Գրիգորի Ռոդչենկովի առնչությամբ հետաքննության փաստաթղթերը:



Այս մասին հայտնում է Inside The Games-ը: Միաժամանակ նաեւ WADA-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ որեւէ հիմք չկա չվստահելու Մակլարենի զեկույցին, քանի որ զեկույցի հիմքում բազմաթիվ, հավաստի ապացույցներ են ընկած այն մասին, որ Ռուսաստանում դոպինգ է կիրառվում:



Հիշեցնենք, որ դոպինգային սկանդալի պատճառով Ռուսաստանը զրկվեց այս տարվա Փհենչյանի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: