Բախումներ հունական ոստիկանության եւ ֆուտբոլային ֆանատների միջեւ

Բախումներ հունական ոստիկանության եւ ֆուտբոլային ֆանատների միջեւ
Հունաստանի գավաթի եզրափակիչ ԱԵԿ-ՊԱՈԿ հանդիպման ժամանակ մայրաքաղաք Աթենքում բախումներ են տեղի ունեցել ֆուտբոլային ֆանատների եւ երկրպագուների միջեւ: Այս մասին հայտնում է «Պրոտո տեմա» պարբերականը: Ոստիկաններից երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ: Նշենք, որ հանդիպումն անց էր կացվում Աթենքի Օլիմպիական մարզադաշտում: Ֆանատները մայրաքաղաք Աթենք սկսել էին ժամանել դեռ նախօրեից: Նշենք նաեւ որ ՊԱՈԿ-ը Սալոնիկի թիմ է: Ֆանատները բախումների ժամանակ ոստիկանության ուղղությամբ նետել են «Մոլոտովի կոկտեյլներ», իսկ ոստիկաններն էլ կիրառել են արցունքաբեր գազ եւ լուսաձայնային նռնակներ: Անկարգություններին մասնակցել է ավելի քան հազար ֆանատ: