Ըստ ԱՄՆ ռազմական ղեկավարության՝ Ալյասկայի ափերի մոտ ռուսական կործանիչներ են նկատվել

Ըստ ԱՄՆ ռազմական ղեկավարության՝ Ալյասկայի ափերի մոտ ռուսական կործանիչներ են նկատվել
ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ նկատվել են ռուսական Ту-95 ռազմական կործանիչ ինքնաթիռներ: Այս մասին հայտնում է CNN-ը: Ինչպես հեռուստակայանին փոխանցել է Հյուսիսային Ամերիկայի ռազմատիեզերական պաշտպանության հրամանատարության մամուլի կենտրոնից, օդ են բարձրացվել ամերիկյան F-22 կործանիչներ, որոնք ուղեկցել են ռուսական կործանիչներին, մինչ ամերիկյան սահմաններից հեռանալը:



Ռուսական ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել մասնավորապես Ալեության կղզիների մերձակա տարածքներում:



Նշենք, որ ռուսական պաշտպանական գերատեսչությունն իր հերթին հայտարարել է, որ իր օդուժը թռիչքներ է իրականացրել Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի վրա, Բերինգի եւ Օխոտի ծովերի երկնքում: