«ԵԼՔ»-ը նոր պատգամավորներ կունենա

«ԵԼՔ»-ը նոր պատգամավորներ կունենա
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հավանական նշանակումը սոցապ նախարարի պաշտոնում ԱԺ-ում ճանապարհ կբացի ևս մեկ պատգամավորի համար: Թանդիլյանը Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցութան անդամ է: 2017թ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին թեկնածուն, որը ստացել է 5110 ձայն՝ թիվ 1 ընտրատարածքից:



Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում Թանդիլյանից հետո ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ **Հովիկ Աղազարյանն** է, որին հաջորդում է **Զարուհի Բաթոյանը**: Աղազարյանը 1990-95թթ. եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ: Հետագայում հեռացվել է Դաշնակցությունից:



2013-ի նախագահական ընտրություններին Աղազարյանն առաջադրեց իր թեկնածությունը, սակայն Հայաստանից երկար տարիների բացակայության հիմքով նրա գրանցումը տեղի չունեցավ:



«Ելք» դաշինքի մաս կազմող Հանրապետություն կուսակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ կզբաղեցնի արդարադատության նախարարի պաշտոնը, ի դեպ, երեկվանից իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ արդեն տոնել են Զեյնալյանի նշանակումը: Նա խորհրդարան է մտել համապետական ցուցակով, նրան հաջորդում է երիտասարդ պատմաբան **Հայկ Կոնջորյանը**, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից է:



Հիշեցնենք, որ առաջին փոխվարչապետ նշանակված Արարատ Միրզոյանի փոխարեն էլ մանդատ կստանա **Հրաչյա Հակոբյանը**, նա Փաշինյանի աներձագն է, ՔՊ անդամ: