«Հըզբոլլահը» վերջնականապես գրավեց Լիբանանը. Ավիգդոր Լիբերման

«Հըզբոլլահը» վերջնականապես գրավեց Լիբանանը. Ավիգդոր Լիբերման
Իսրայելի Պնախարար Ավիգդոր Լիբերմանն այսօր հայտարարել է, որ Լիբանանը վերջնականապես հայտնվեց «Հըզբոլլահ» խմբավորման տիրապետության տակ այն բանից հետո, երբ այս շաբաթ տեղի ունեցած պառլամենտական ընտրություններում այդ խմբավորումը հաղթանակ տարավ:



Այս մասին հայտնում է The Times of Israel-ը: Լիբերմանը նաեւ ասել է, որ այդ իրողությունը լրիվ նոր իրականություն է ստեղծում, քանի որ այժմ արդեն լիբանանյան բանակը անմիջականորեն հայտնվում է «Հըզբոլլահի» հրամանները կատարողի կարգավիճակում: