Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրը կսկսի, եթե Իրանը վերսկսի իր միջուկային նախագիծը

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրը կսկսի, եթե Իրանը վերսկսի իր միջուկային նախագիծը
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբայրը հայտարարել է, որ իր երկիրը նույնպես կսկսի միջուկային զենքի մշակման նախագիծ իրականացնել, եթե Իրանը վերագործարկի իր միջուկային ծրագիրը:



Այս մասին հայտնում է CNN-ը: «Մենք ամեն բան կանենք, ինչը անհրաժեշտ է, որպեսզի պաշտպանենք մեր մարդկանց: Մենք բազմիցս ենք հայտարարել, որ եթե Իրանի մոտ միջուկային զենք հայտնվի, ապա մենք կպատասխանենք նույն կերպ», — ասել է Ադել ալ-Ջուբայրը:



Սաուդյան միապետության ԱԳ նախարարը նաեւ հավելել է, որ իրանական միջուկային գործարքն ի սկզբանե կատարյալ չէր եւ չէր ազդում որեւէ կերպ բալիստիկ հրթիռների մշակման իրանական ծրագրերին, կամ Իրանի կողմից ահաբեկչության աջակցության կանխմանը: Էր-Ռիյհադի ներկայացուցիչը ասել է, որ իր երկիրը չի ցանկանում անպայման ունենալ միջուկային զենք, սակայն ստիպված է իրեն ապահովագրել այդ կերպ Իրանի գործողություններից: