ՀՀԿ-ում տիրող անորոշությունից մինչեւ Մոսկվայի կողմից միջազգային իրավունքի հարգում. Փաշինյանն ասուլիս է տալիս

ՀՀԿ-ում տիրող անորոշությունից մինչեւ Մոսկվայի կողմից միջազգային իրավունքի հարգում. Փաշինյանն ասուլիս է տալիս
Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը այն բանից հետո, երբ վարչապետի պաշտոնակատար Կարեն կարապետյանը մերժելով Փաշինյանի հրավերը, չեկավ հանդիպմանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ում ներկայումս կատարյալ անորոշություն է, քանի որ երկու օր առաջ նրանք հայտարարում էին, որ պատրաստ են բանակցել առանց նախապայմանների, իսկ այսօր արդեն Կարեն Կարապետյանը չի եկել հանդիպման: Փաշինյանը վերահաստատել է, որ ընտրությունները այն բանի համար են, որպեսզի ժողովրդի հաղթանակը արձանագրվի «դե յուրե»:



Այդպես նաեւ կլուծվի ճգնաժամը եւ հարցն էլ հենց այն է, թե արդյոք ՀՀԿ-ն ուզում է լուծել ճգնաժամը: Փաշինյանն իր խոսքում շեշտեց, որ մայիսի մեկին, երբ սկսվեն քննարկումները վարչապետի ընտրության հարցի, հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս կգան փողոց.



«Մենք այս պահից կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին այդ օրը առավոտյան ժամը 8-ին լինել Երեւանում, հեղեղել Երեւանի փողոցներն ու հրապարակները, այդ թվում ԱԺ-ի հարակից փողոցները»,- կոչ է արել ընդդիմության առաջնորդը: Հետաքրքրական է այն, որ Փաշինյանը ակնարկել է, որ եթե Կարեն Կարապետյանը չունի ինքնավստահություն բանակցելու, ապա էլ ինչպես է բանակցելու Ղարաբաղյան հակամարտության հարցում: Անդրադառնալով նաեւ Պուտին-Կարապետյան հեռախոսազանգից հետո ՀՀԿ-ի շեշտերի փոփոխությանը, Փաշինյանը նշել է, որ ամեն դեպքում հույս ունի, որ Ռուսաստանը հարգում է միջազգային իրավունքը եւ չի միջամտի Հայաստանի ներքին գործերին: