ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը: Ըստ նախագահի մամուլի ծառայության, ուղերձում մասնավորապես ասված է.



«Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ակնկալում եմ սերտ համագործակցել Ձեզ հետ Հայաստանի և ՄԱԿ-ի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերում, այդ թվում՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի և ՄԱԿ-ի հայաստանյան թիմի միջոցով:



Միավորված ազգերի կազմակերպությունը շարունակում է ապավինել Հայաստանի աջակցությանն ու հանձնառությանը՝ համատեղ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին, մասնավորապես խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման բնագավառներում»: