Աստղագուշակ` ապրիլի 27-ի համար

Աստղագուշակ` ապրիլի  27-ի համար
**Խոյ**. Այսօր ձեզ հաճելի անակնկալներ կսպասեն: Եթե թույլ ենտալիս հանգամանքները, ապա կարող եք կարճատեւ արձակուրդ վերցնել եւ հանգստանալ մի փոքր: Սակայն ինչպես էլ դասավորվեն հանգամանքները, այսօր ստիպվա կլինեք զբաղվել այլոց գործերով: Անհանգստանալու կարիք չկա: Շուտով նրանք, որոնք գործերով դուք այսօր կզբաղվեք, իրենց երախտագիտությունը կհայտնեն ձեզ:



**Ցուլ**. Աստղերն այսօր հուշում են ձեզ գործել բաց եւ ազատ` պնդելով սեփական պատկերացումները, գաղափարներն ու համոզմունքները: Նման մոտեցումը կնպաստի, որպեսզի ամրապնդվի ձեր հեղինակությունը: Հարմար ժամանակ է հարաբերությունները սիրելիի հետ ամրապնդելու համար: Ցանկացած վիճահարույց հարց կարելի է լուծել քննարկումների եւ փոխզիջումների միջոցով:



**Երկվորյակ**. Այլոց պլանները կյանքի կոչելուց զերծ մնացեք: Ավելի լավ է զբաղվեք ձեր խնդիրներով, հատկապես, որ դրանք բավականաչափ շատ են: Օրվա ընթացքում կդիմադարձվեք բազմաթիվ տհաճ իրավիճակների հետ: Պահպանեք հանգստություն եւ առաջնորդվեք սեփական ինտուիցիայով:



**Խեցգետին**. Այժմ կարիք չկա դիմել խորամանկ քայլերի եւ գնալ չարդարացված ռիսկերի, հատկապես եթե հարցը ֆինանսներին է վերաբերում: Եթե կարիք կա, կարող եք խորհուրդ հարցնել ընկերներից եւ գործընկերներից: Հարմար ժամանակ է գործուղումների համար: Կարող եք մշակութային միջոցառումների այցելել:



**Առյուծ**. Կոնֆլիկտների մեջ մի ներքաշվեք, այլ արեք այն, ինչը ճիշտ եք համարում` սուսուփուս: Օրը հարմար է այն բանի համար, որպեսզի վերականգնեք նախկինում խզված հարաբերությունները: Եթե ազատ ժամանակ ունեք, կարող եք հյուր գնալ, կամ հյուրեր ընդունել: Հնարավոր է հանդիպեք մի մարդու, որը կարեւոր դերակատարություն կունենա ձեր կյանքում:



**Կույս**. Այսօր ավելի ալարկոտ կլինեք եւ չեք ուզենա մատը մատին խփել:Ձեր գլխում կան շատ մտքեր եւ գաղափարներ եւ դուք պարզապես կարող եք տրվել հաճելի երեւակայություններին: Սիրելիի հետ հարաբերություններում գնահատեք զիջողականությունը: Նոր ծանոթություններին չափազանց լուրջ մի վերաբերվեք:



**Կշեռք**. Օրը խոստանում է լինել ռիթմիկ: Կլինեն պահեր, որ ձեզ կթվա, թե չեք հասցնի ժամանակի հետեւից: Մի վախեցեք դժվարություններից, դուք դրանք կարող եք հաղթահարել: Դուք կարող եք նույնիսկ ներշնչանք հաղորդել վերջին ծույլերին: Լավ ժամանակ է գործողումների մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:



**Կարիճ**. Հանգամանքները թույլ կտան հավաքվել մտքերով եւ լուծել կուտակված հարցերը: Այսօր դուք կարող է հայտնվեք տհաճ իրավիճակներում մերձավոր շրջապատի մեղքով: Կարող եք հեշտորեն քայլ առաջ կատարել եւ հաղթահարել բարդ իրավիճակները:



**Աղեղնավոր**. Եթե երկար ժամանակ մտածում էիք ինչ որ հարցի լուծման շուրջ, ապա այսօր հիանալի հնարավորություն կունենաք դա անելու եւ իրավիճակը ձեր օգտին կդասավորեք: Ճիշտ ճանապարհ եղած հարցերում գտնելու համար օգտագործեք հնարամտությունն ու երեւակայությունը: Եթե հարկ լինի, դիմեք ընկերների օգնությանը:



**Այծեղջյուր**. Մտերիմ մարդուն ցուցաբերած օգնությունը կգնահատվի եւ կընկալվի ըստ արժանվույն: Այսօր հարմար օր է գործնական հարցերով զբաղվելու, բանակցություններ վարելու եւ գործարքներ կնքելու համար: Երեկոյան կարող եք զբաղվել սպորտով, կազդուրիչ պրոցեդուրաներով:



**Ջրհոս**. Փորձեք կարգուկանեն հաստատել օրվա գրաֆիկում եւ գործերում, եւ մտածել, թե ինչպես է հնարավոր ընդլայնել գործունեության դաշտը: Բոլոր պլանավորած գործերը կկարողանաք իրականացնել ճիշտ ժամանակին: Երեկոն կարող եք անցկացնել ընտանիքի անդամների հետ:



**Ձկներ**. Կարող եք բարդ խնդիրների կարգավորմամբ զբաղվել: Կունենաք եւ բավարար ուժ, եւ եռանդ: Հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ, որոնք կարող են աճել սիրավեպի, որը սակայն չի ավարտվի ամուսնությամբ, թեեւ հետագա կյանքում կթողնի իր խորը հետքը: Հարմար օր է տանը կամ ավտոտնակում մաքրություն ձեռնարկելու համար: