Արժույթի միջազգային հիմնադրամը արձանագրել է համաշխարհային տնտեսության հիմնական սպառնալիքները

Արժույթի միջազգային հիմնադրամը արձանագրել է համաշխարհային տնտեսության հիմնական սպառնալիքները
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար մարմին հանդիսացող արժութա-ֆինանսական միջազգային կոմիտեն, հիմնադրամի պաշտոնական կայքում, հրապարակել է զեկույցը համաշխարհային տնտեսության վիճակի, աճի տեմպերի եւ ունեցած սպառնալիքների մասին: Զեկույցում նշվում է, որ համաշխարհային տնտեսությանը ներկայումս սպառնում է ֆինանսական խոցելիության աճը, լարվածությունը առեւտրային եւ աշխարհաքաղաքական ոլորտներում եւ միջազգային պարտքի աննախադեպ մեծ չափը: Որպես համաշխարհային տնտեսության աճը խոչընդոտող հանգամանք է նշվում նաեւ մոլորակի ժողովրդագրական պատկերը եւ արտադրողականության աճի ցածր տեմպերը: