Դոնալդ Թրամփը քննադատել է Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունը

Դոնալդ Թրամփը քննադատել է Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունը չի համապատասխանում ԱՄՆ տնտեսական շահերին: Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում:



«Թեեւ Հարավային Կորեան եւ Ճապոնիան կուզենային, որ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունը պահպանվեր, սակայն ինձ այդ գործընկերությունը դուր չի գալիս, քանի որ չի համապատասխանում ԱՄՆ շահերին: Չափազանց շատ չնախատեսված պարագաներ կան այնտեղ, եւ չի գործում դուրս գալու մեխանիզմը այն դեպքում, երբ համաձայնագիրը չի գործում: Երկկողմանի գործարքներն ավելի արդյունավետ են, եկամտաբեր եւ ավելի լավ են համապատասխանում մեր աշխատողների շահերին»,-ասել է ԱՄՆ նախագահը: