Ինչու Միացյալ Նահանգները նոր սանկցիաներ չի սահմանում ընդդեմ Ռուսաստանի

Ինչու Միացյալ Նահանգները նոր սանկցիաներ չի սահմանում ընդդեմ Ռուսաստանի
ԱՄՆ հանրապետական սենատոր Ռենդ Պոլը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր սանկցիաներ սահմանելուց առաջ Միացյալ Նահանգների գործող վարչակազմը պետք է նախ ապացուցի, որ Ռուսաստանը կապ ունի Սիրիայի Արեւելյան Ղութայի Դումա բնակավայրում իրականացրած քիմիական հարձակման հետ:



Այս մասին հայտնում է CNN հեռուստակայանը:



«Ես կարծում եմ, որ նախքան նոր սանկցիաների մասին խոսելը, մենք պարտավոր ենք խոսել այն մասին, թե ինչ ապացույցներ կան, որ Ռուսաստանը մասնակից է քիմիական հարձակմանը: Եթե հարցն այդպես ենք դնում, ապա ես մտածում եմ, որ կամ Ասադն աշխարհի ամենից հիմար դիկտատորն է, կամ նա նման բան չի արել »,-սենատոր Պոլի խոսքերն է մեջբերում Mediaite-ն:



Սենատորը նշում է, որ ինքը չի տեսել նաեւ ապացույցներն առ այն, որ Ասադը մասնակից է քիմիական հարձակմանը` հիշեցնելով որ քիմիական զենքը միակ դեպքն է, որը միջազգային հանրությանն իրավունք է տալիս անմիջապես ուղիղ հարվածել այն կիրառող երկրին: Այս պայմաններում հանրպետական սենատորը չափազանց անհավանական է համարում, որ վերջին տարիներին քաղաքացիական պատերազմում հաղթող Ասադը քիմիական զենք կիրառեր եւ փչացներ իր կյանք ու գալիք հաղթանակը: