Ապրիլյան քառօրյայի հերոս Ադամ Սահակյանի հիշատակի խաչը կանգնեցվեց Նորաշենում․ ֆոտո

Ապրիլյան քառօրյայի հերոս Ադամ Սահակյանի հիշատակի խաչը կանգնեցվեց Նորաշենում․ ֆոտո
Ապրիլի 8-ին, Ապրիլյան հերոսամարտի 2-րդ տարեդարձի առթիվ Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի վարչական տարածքում, Սեւան-Գավառ մայրուղու հարեւանությամբ օրհնվեց ապրիլյան պատերազմի հերոսներից Ադամ Սահակյանի հիշատակին նվիրված 21 մետրանոց խաչը։



Հերոսի հիշատակին նվիրված խաչը տեղադրվել է Երեւան քաղաքի բնակիչ, արմատներով գեղարքունիքցի Գրիգոր Մադաթյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով:



Բացման արարողությանը մասնակցում էին Ադամի հայրը, մայրն ու եղբայրը:



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t34.0-12/30184771_1759747280758393_371120166_n.jpg?_nc_cat=0&oh=1b955d343a29b90f0e0c628ad5edac64&oe=5ACC4A38)